Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Մայիս / 2022 : 12-14

Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել և 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։

Վարդան Թադևոսյանի խոսքով` ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապի դուրս գալ չստացվեց։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև


Կարդացեք նաև առնչվող հրապարակումները ստորև՝

Գանձ, կյանք, գժվում եմ քո համար… Վահե Խաչատրյանի սիրո խոստովանությունն Արմինե Ճաղարյանին (տեսանյութ)

«Շանթ»-ի հաղորդավարուհու ամուսնու գրառումը

Արմինե Ճաղարյանի վերջին հրապարակումները մահվանից առաջ (տեսանյութ)

«Հազար ափսոս, ի՜նչ անժամանակ էր, լույսերի մեջ լինես»․ Ժակ Պապիկյանի խոսքերը սիրված հաղորդավարուհու մահվան կապակցությամբ

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդավարուհին մահացել է
Դիտվել է 229981անգամ
Վերջին լուրեր