11 / Մայիս / 2022 : 12-24

«Դիմադրության» շարժումն ավտոերթեր է կազմակերպել Երեւանում (ուղիղ)


«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:


Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժումը Երեւանի տարբեր հատվածներից չորս ուղղություններով անհնազանդության երթեր և ակցիաներ է իրականացրել, իսկ երեկոյան ժամը 19.00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել ամփոփիչ հանրահավաք։

Նշենք, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև
Դիտվել է 9346անգամ
Վերջին լուրեր