Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2022 : 11-24

Խորանաշատ վանքն ադրբեջանական սահմանագծի վրա է, մենք տեսանք՝ ինչ եղավ Դադիվանքի հետ. Դադասյան

Տավուշի մարզի Չինարի համայնքում գտնվող Խորանաշատ վանական համալիրը 800 տարեկան է: Այս օրերին իրականացվելու են միջոցառումներ նվիրված եկեղեցու 800-ամյակին։ Երեկ Ֆրանսիայի հրապարակում մշակութային գործիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Խորանաշատ վանական համալիրը գտնվում է ադրբեջանական սահմանագծի վրա, ընդամենը 70 մետր հեռավորության վրա և ադրբեջանցի դիպուկահարներն ուղիղ նայում են վանքին։

«Մենք տեսանք, թե ինչ եղավ Դադիվանքի հետ։ Մտավախություն ունեմ, եթե այսպես շարունակվի, այդ 70 մետրը չնչին բան է, եթե թշնամին 41 կմ է խորացել մեր տարածք, ապա 70 մետրն ի՞նչն է»,- նշեց նա։

Դադասյանի խոսքով, նախ և առաջ պետք է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք վերաբերում են հատկապես մշակույթին, քանի որ մեր ինքնությունը Խորանաշատ վանական համալիրով է արդարացվում։

«Եթե վաղը դա չունենանք... Վաղը դա համարելու են ալբանական եկեղեցի»,- ասաց Դադասյանը։


Նա բարձրաձայնեց նաև մեկ այլ խնդրի մասին. մեր հասարակության մեջ կա արդարության և ազնվության դեֆիցիտ։

«Ազնվությունն իր մեջ պարունակում է հսկայական քանակությամբ առաքինություններ, որին պետք է մեր հասարակությունը գա, հասնի այդ մակարդակին և դա պետք է անեն մտավորականները, պետք է տեղի ունենա մտավորականների օգնությամբ։

Ազնիվ լինենք մեզ հետ և ճիշտ գնահատենք, հայ մտավորականն այլ կերպ մտածել չի կարող»,- ասաց Ժիրայր Դադասյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8599անգամ
Վերջին լուրեր