Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Մայիս / 2022 : 12-08

Արման Մրտեյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն՝ նվաճելով 3-րդ ոսկե մեդալը՝ նաև մեծահասակների մրցմանը

Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակեց երրորդ ոսկե մեդալն ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարզիկն իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո այսօր ուժերն էր չափում մեծահասակների մրցմանը։ Մրտեյանը, հաղթելով թուրք մարզիկին, դարձավ նաև բազկամարտի մեծահասակների չեմպիոն։


Նա աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Հիշեցնենք, որ Արման Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։


Առաջնությանը մասնակցում են հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 130793անգամ
Վերջին լուրեր