14 / Մայիս / 2022 : 15-22

Այս երկու նիկոլական պաշտոնյաներից ո՞վ է ստում (լուսանկար)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կից լուսանկար հրապարակել.

Նիկոլական պաշտոնյաները կաշվից դուրս գալով շարունակում են պաշտպանել Նիկոլ Անհողին և առաջ տանել այն թեզը, թե «Նիկոլը մեղավոր չէ իր շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու և նրա մահվան համար»...
Սակայն, ինչպես միշտ, այդ ամենն անում են դիլետանտորեն և զավեշտալի սխալներ անելով... Ինչպես ասում են այս դեպքում՝ ձախ ձեռքը չգիտի ինչ է անում աջ ձեռքը...

Այսպես, այսօր Նիկոլի ՄԻՊուհին անդրադառնալով այդ ողբերգությանը հայտարարել, թե «վարչապետը տեղեկացված չի եղել, հակառակ դեպքում կկանգնեցներ ավտոշարասյունը...»՝ հակասելով Նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոնի ապրիլի 27-ին արված այն հայտարարությանը, թե «վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է շտապօգնություն կանչել»...


Հիմա հարց ՝ սրանցից ո՞վ է ստում...Պատասխանը շատ պարզ է՝ ԵՐԿՈՒՍՆ էլ...

Քանի որ այս երկու նիկոլականներն էլ ստում են, ես էլ կարող եմ ենթադրել,որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը տեղյակ լինելով ողբերգության մասին հրահանգել է չկանգնել և վրաերթի ենթարկված կնոջը անօգնական թողնելով հեռացել է դեպքի վայրից...

Երեխանե՛ր, կողմորոշվեք... Գոնե ստելուց կամ կեղծելուց պայմանավորվեք, որ նույն թեմայի վերաբերյալ նույն սուտն ու կեղծիքն ասեք...»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32852անգամ
Վերջին լուրեր