14 / Մայիս / 2022 : 18-32


Հայաստանում իրավիճակի փոփոխության դեպքում Արոնյանը կվերադառնա. Սերժ Սարգսյան

Լեւոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Այսօր Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ»,– ասել է Սարգսյանը։

Շախմատի հավաքականի մեկ այլ կորուստ, Սարգսյանի գնահատմամբ, եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի հեռանալը։

Սերժ Սարգսյանը նշել է, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում են Արման Փաշիկյանին։

ՀՀ երրորդ նախագահը ֆեդերացիան գլխավորում է 2004 թվականից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11264անգամ
Վերջին լուրեր