17 / Մայիս / 2022 : 09-11

Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բերման ենթարկվածներ։

Սարյան փողոցից բերման ենթարկվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝Լեւոն Քոչարյանը:

Բերման ենթարկվողները վանկարկում են «Նիկոլ դավաճան»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել:

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ փակելու են փողոցներ և պարալիզացնելու են մայրաքաղաքի ողջ երթևեկությունը։ Նա կոչ է արել պետական ոլորտի աշխատողներին, ուսանողներին, որ իրենց գործատուներին, դասախոսներին տեղեկացնեն, որ վաղ չեն գնալու աշխատանքի, դասի և միանան ընդդիմության պայքարին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 105181անգամ
Վերջին լուրեր