17 / Մայիս / 2022 : 10-38

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա». Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում վարորդներից մեկը մեքենան վարել է անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարի վրա:

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա: կայնի, հլա»,-բացականչում է ցուցարարներից մեկը եւ հնչում են վարորդի հասցեին հայհոյանքներ:

Իսկ երբ վարորդին հաջողվում է առաջանալով դուրս պրծնել, ցուցարարներից մեկը հետեւից բղավում է. «Թող սիկտիր եղնի, դավայ, թուրք»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 41122անգամ
Վերջին լուրեր