17 / Մայիս / 2022 : 14-14

«Մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են». Լեւոն Քոչարյանն ազատ արձակվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանն ազատ արձակվեց:

Նա Facebook-ի իր էջի լայվում նշեց. «Մենք արդեն դուրս եկանք, 3 ժամը լրացավ, ազատ արձակեցին: Իմ իմանալով, մեր տղաներից մի քանիսին ոստիկանները վնասվածք են հասցրել, հիվանդանոցում են: Հիմա պետք է փորձենք ճշտել: Սա է պայքարը, բոլորս էլ պետք է պատրաստ լինենք: Էսպես էլ պետք է լինի: Ոստիկաններն էլ են հոգնել այս ամեն ինչից: Պետք է չհոգնենք, չընկճվենք ու շարունակենք պայքարը»,-ասաց նա:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Նշենք, որ ընդդիմությունը ժամը 11:30-ից դադարեցրել է անհնազանդության ակցիաները և ժամը 19:00-ին հանրահավաք հրավիրել Ֆրանսիայի հրապարակում:

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝

Մեզ խցանումներով բերեցին Զեյթունի բաժին, ասեցին տեղ չկա, հիմա տանում են Էրեբունու բաժին. Լեւոն Քոչարյանը «լայվ» է մտել (տեսանյութ)

Լևոն Քոչարյանը գրառում է արել

Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Լեւոն Քոչարյանին (տեսանյութ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Լեւոն Քոչարյանի լայվը ստորև՝

Դիտվել է 25485անգամ
Վերջին լուրեր