Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2022 : 19-19

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, ավտոերթեր եւ իրազեկման ակցիաներ անցկացվում։

Ֆրանսիայի հրապարակում մայիսի 14–ին ասուլիս էր հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը:

Այսօր վաղ առավոտից շարժման անդամները իրականացրել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով Երեւանի բազմաթիվ փողոցներ։ Բերման է ենթարկվել աննախադեպ թվով ցուցարար՝ 417 քաղաքացի։

Բերման էր ենթարկվել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին Իգոր Խաչատուրովը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև
Դիտվել է 14472անգամ
Վերջին լուրեր