18 / Մայիս / 2022 : 09-57


Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ. Հաղթանակը մոտ է. Իշխան Սաղաթելյան

Սիրելի հայրենակիցներ, նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են։ Այս պահին Երևանում մի քանի տասնյակ փողոցներ են փակ։ Տեղի են ունենում նաև անհնազանդության այլ ակցիաներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության» պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Դուրս եկեք փողոց, միացեք ձեր քույրերին և եղբայրներին։ Երեկ մենք արդեն ցույց ենք տվել, որ սա աշխատող մարտավարություն է։

Այսօր կրկնապատկում և եռապատկում ենք մեր ջանքերը։ Հաղթանակը մոտ է»,-նշել է նա:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11872անգամ
Վերջին լուրեր