18 / Մայիս / 2022 : 10-41

Մեր զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում. Աննա Գրիգորյան

Նոր ինձ տեղեկացրեցին, որ մեր զոհված տղաներից մեկի՝ Մխիթար Գալեյանի հորն են ձերբակալում։ Այս մասին քիչ առաջ աննազանդության ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ հասել ենք այն կետին, երբ բերման են ենթարկում հերոսների հայրերին։

Այս պահին Աննա Գրիգորյանի խումբը, որտեղ միայն աղջիկեր են, փողոց են փակել։ Այս խմբի բոլոր տղաներին արդեն բերման են ենթարկել։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22990անգամ
Վերջին լուրեր