Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մայիս / 2022 : 19-19

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում իրականացվել են բողոքի ակցիաներ։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Երեւանի կենտրոնական եւ այլ վարչական շրջանների փողոցներ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փողոցները եւ բերման ենթարկեցին քաղաքացիներին։ Օրվա ընթացքում անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 364 քաղաքացի։

Հիշեցնենք, որ մայիսի 2–ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում,այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։

Ուղիղ հեռարձակումը ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14219անգամ
Վերջին լուրեր