19 / Մայիս / 2022 : 11-25

Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին Տերյան-Կորյուն խաչմերուկում․ տեսանյութ

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները փակեցին Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկը:

Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին Տերյան-կորյուն խաչմերուկում, ապա մի խումբ երիտասարդներ սկսեցին պարել ազգային պարեր։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 19։00 հանրահավաք է Ֆրանսիայի հրապարակում։

Մոտ 15 րոպե խաչմերուկը փակ պահելուց հետո երթը շարժվեց առաջ։


տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12298անգամ
Վերջին լուրեր