19 / Մայիս / 2022 : 13-12

Մարդիկ երբեք չեն մոռանում, երբ իրենց վերաբերվում են որպես զանգվածի, ու մի օր փորձում են վրեժխնդիր լինել այդ թվում պետությունից․ Ալեն Ղևոնդյան

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խնդիրը այն է, որ գրեթե ամեն հայկական փոքր ընտանիք ունի ատելության իր փոքրիկ ու մեծ պատմությունը առ պետություն: Դա է պատճառը, որ մարդիկ ավելի շատ ատում են միֆական կամ կոնկրետ «նախկիններին», քան սիրում իրենց պետությունը, քանի որ այն իրենցը երբեք չի եղել:

Փորձեք մարդկանցից ներողամտություն հայցել, ընդունել ու հստակ ֆիքսել սեփական սխալները ու համոզել, որ օրակարգը այսօր չբնաջնջումն է: Եվ միայն այդ դեպքում մարդիկ միգուցե գան ձեր հետևից:

Մարդիկ երբեք չեն մոռանում, երբ իրենց վերաբերվում են որպես զանգվածի, ու մի օր փորձում են վրեժխնդիր լինել այդ թվում պետությունից: Իսկ որոշ սրիկաներ, օգտվելով դրանից, գալիս/բերվում են իշխանության ու արդյունքում ունենք այն, ինչ ունենք:
էս ա»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10796անգամ
Վերջին լուրեր