19 / Մայիս / 2022 : 20-02

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 19-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից Երեւանի տարբեր հատվածներում իրականացվել են բողոքի ակցիաներ։«Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել էին Երեւանի կենտրոնական եւ այլ վարչական շրջանների փողոցներ։ Ոստիկանները ուժի կիրառմամբ բացել են փողոցները եւ բերման ենթարկել քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են սկսվել ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7683անգամ
Վերջին լուրեր