20 / Մայիս / 2022 : 10-00

ՀԻՄԱ․ Ընդդիմության հավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 20-ի առավոտյան հավաքվել է Ֆրանսիայի հրապարակում, այսօր եւս անհնազանդության ակցիաներ են նախատեսված Երեւանում:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր փողոցներ չեն փակելու: Նա հավելել է, որ անելիքների բոլոր մանրամասնները չի կարող հիմա հայտնել, բայց նշել է, որ Հայաստանում կան միջազգային պատվիրակություններ, որոնք իրենց ձայնը պետք է լսեն։

«Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19.00, իսկ 19.00 կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,– ասել է Սաղաթելյանը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13511անգամ
Վերջին լուրեր