20 / Մայիս / 2022 : 11-15

«Դիմադրություն» շարժման անդամները Լիտվայի նախագահին սուլոցներով ու «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)

Ընդդիմության բազմամարդ հավաքի վանկարկումների ներքո Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ուժեղացված ավտոշարասյունը ժամանեց Բաղրամյան 26, որտեղ նրան մուտքի մոտ դիմավորեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի նստավայրի մոտ հասած «Դիմադրություն» շարժման անդամները Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային սուլոցներով, «ամո՛թ, ամո՛թ» «Դավաճա՛ն» ու «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներով դիմավորեցին։

Ոստիկանությունը նրանց հատկացրել էր նախագահական նստավայրի դիմացի մայթը։

Շարժման անդամները ձեռքներին հայերեն և անգլերեն պաստառներ ունեն` «RIP Democracy», «Silence is a crime» (Լռությունը` հանցանք է), Ո՛չ բռնապետությանը»։

Ընդդիմադիրները միակողմանի փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, երթևեկությունը կաթվածահար է։Այնտեղ նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են գտնվում։

Մանրամասները տեսանյութում՝ ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 26927անգամ
Վերջին լուրեր