Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2022 : 19-25

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ հայտնի է անունը․ ՊՆ

Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 172609անգամ
Վերջին լուրեր