Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մայիս / 2022 : 11-53

Շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար. ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ակնհայտ է, որ մենք շատ քիչ ժամանակ ունենք Արցախի վերջնական հանձնումն ու Հայաստանի մասնատումը կանգնեցնելու համար։

Այո՛, նախկին Ադրբեջանական ԽՍՀ անկլավների հանձնումը բերելու է Հայաստանի մասնատմանը։

«Շատ քիչ ժամանակ» ասելով՝ շաբաթների հարց է։

Երեկ, Ֆրանսիայի հրապարակում քննարկման ժամանակ ես ասացի, որ նույնիսկ ընդդիմությունը մինչև վերջ չի գիտակցում, թե այս պայմանագրերն ինչ են բերելու մեր գլխին։ Սրանց վերջը ոչ թե զուտ Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, այլ Հայաստանի՝ որպես հայերով բնակեցված տարածք, վերացումը։

Անկեղծ ասած, արդեն չգիտեմ, թե ինձ է՛լ ինչպես ճղեմ, որ էս պարզ միտքը տեղ հասնի թե՛ ընդդիմությանը, թե՛ բնակչության ավելի լայն շերտերին»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։



Դիտվել է 9406անգամ
Վերջին լուրեր