Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Մայիս / 2022 : 09-19

Իշխան Սաղաթելյանի կոչով «Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ԱԳՆ շենքը

«Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրպարակից երթով հասան ԱԳՆ շենքի մոտ եւ շրջափակեցին այն:

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «ԱԳ նախարարն այլեւս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցն երը հրելով ոստիկանների շղթան, մտան շենքի բակ:

«Բոլոր 4 նախարարությունների մուտքը պետք է փակենք, որովհետեւ սրանք այլեւս Հայաստանին չեն ծառայում: Մեր ԱԳՆ-ն իր գործակալ նախարարով թուրքի սպասարկու են: Այս շենքը հայկական շահերի հետ կապ չունի, ինչքան ԱԳՆ-ն քիչ աշխատի, այնքան հայկական շահերը քիչ կվնասվեն»,-ասաց նա:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 24-ի վաղ առավոտյան հավաքվել են Ֆրանսիայի հրապաևակում, որտեղից երթ է սկսվել Երեւանի փողոցներով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ուղիղ հեռարձակումը ստորև
Դիտվել է 12588անգամ
Վերջին լուրեր