Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2022 : 11-02


Ըստ նիկոլ-Ալիեւ զույգի համաձայնության, մենք ՀՀ տարածքով, մարզից մարզ պիտի անցնենք թուրքական պոստերով

Մարինե Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Պարզ բացատրենք.

Ըստ նիկոլ-Ալիեւ զույգի համաձայնության, մենք ՀՀ տարածքով, մարզից մարզ պիտի անցնենք թուրքական պոստերով.

Դիցուկ Արարատի մարզից Վայոց ձոր պիտի գնանք անկլավ համարվող, հանձնվելիք Տիգրանաշենի անցակետով (էտ խուճուճ՝ «ապահովել տարանցիկությունը» ֆրազան, դա է նշանակում):

Սա էլ Արցախը չի, սա արդեն Հայաստանն է:

Նիկոլ վերընտրած-աջակցած ցանկացա՛ծ, դու անձամբ պատասխանատվություն ունես սրանում:

Դու ես քո քվեով արտոնել նիկոլին հանձնել Հայաստանը թուրքին:


Կասես՝ ես ի՞նչ իմանայի, որ սենց կանի, ես հո չէի ուզում….

Պատասխանեմ՝ չգիտեիր՝ իմացողներին լսեիր, չգոռոզանայիր, հազար անգամ, հազար ձեւով բացատրվեց սպասվելիքը:

Հերթական ստերի կուտը չուտեիր, քեզ ու ինձ կրակը չգցեիր:

Քո սխալի մանթռաշն էլ որպես ագրեսիա ինձ մի՛ ուղղիր:

Ես ու իմ նաններն անսահման ցավ ենք ապրում՝ թեկուզ քո նմանների հետ օտարանալու համար:

Որպես վերջին խնդրանք՝

գոնե հիմա սթափվիր»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8420անգամ
Վերջին լուրեր