Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Մայիս / 2022 : 15-36

Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ հրավիրել, դե տղա են, թող գան. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ցանկացած մեկը, ով այս օրերին միջազգային մակարդակով փորձում է պայմանավորվածություններ ձեռք բերել ներկայիս իշխանությունների հետ, հասկանում է, որ դրանք ինչ-որ փուլում անվավեր կդառնան։ Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, հենց որ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները կորցնեն Նիկոլ Փաշինյանին, նրանց ծրագրերը կմնան չիրականացված, ուստի շտապում են։ «Հող հանձնողը իրավունք չունի ժողովրդի անունից բանակցել եւ երկիրը տանել նոր զիջումների։ Եթե Հայաստանի իշխանությունները ընդդիմության գործողությունները նվեր են անվանում միջազգային հանրության աչքում իրենց իմիջը բարձրացնելու առումով, ապա մենք պատրաստ ենք նրանց համար ավելի խոշոր նվերներ պատրաստել»,- հավելեց Սաղաթելյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15850անգամ
Վերջին լուրեր