Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մայիս / 2022 : 09-17

Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում (լուսանկարներ)

Իտալական «Ռոման» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած եզրափակիչում Ժոզո Մոուրինյուի թիմը հիմնական ժամանակում առավելության հասավ Նիդեռլանդների «Ֆեյենորդի» նկատմամբ, գրում է armsport.am-ը։




Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղի 17-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով, եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում:




Եզրափակչում հռոմյան թիմը հաղթել էր 1:0 հաշվով։ 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո Ձանիոլոն բացեց հաշիվը: Երկրորդ կեսն ակտիվ սկսեց հոլանդական թիմը, ու մեկը մյուս հետևից սպառնալիքներ ստեղծեց Պատրիսիոյի պաշտպանած դարպասին: Երկու դեպքում հռոմյան թիմին փրկեց դարպասաձողը: Հետզհետե իտալական թիմը հավասարեցրեց խաղը: Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումը՝ «Անբախտ Միկի». «Ռոմայի» թվիթը` Մխիթարյանի վնասվածքի ու փոխարինման մասին

Դիտվել է 24538անգամ
Վերջին լուրեր