Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2022 : 12-32

Աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է. ԱՀԿ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։

Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։

Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9969անգամ
Վերջին լուրեր