27 / Մայիս / 2022 : 19-58

Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը (տեսանյութ, լուսանկարներ)

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում տեղի ունեցավ հայ եւ թուրք բռմցքամարտիկների առաջին հանդիպումը: 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Արթուր Բազեյանը մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Չիտֆչիի հետ եւ հաղթեց միավորների առավելությամբ:

Թուրքիայի բռնցքամարտիկի՝ մարզադահլիճ մտնելուն պես երկրպագուները սուլեցին:

Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելություն տվեցին թուրք բռնցքամարտիկին: Դահլիճը վատ արձագանքեց մրցավարների որոշմանը: Երկրորդ եւ երրորդ ռաունդներում Արթուր Բազեյանն ավելացրեց ճնշումը, պրեսինգի ենթարկեց թուրք մրցակցին եւ կամային հաղթանակ տարավ՝ ուրախություն պարգեւելով երկրպագուներին:


Դավիթ Չալոյանի ցավալի պարտությունից հետո տրիբունաները էլ ավելի մեծ ոգեւորությամբ էին աջակցում հայ մասնակցին: Արթուր Բազեյանի յուրաքանչյուր հարված թուրք բռնցքամարտիկին ուղղակի պայթեցնում էր տրիբունաները:

Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը:

Տեսանյութ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11652անգամ
Վերջին լուրեր