28 / Մայիս / 2022 : 12-37

Հայտնի է, թե ինչու է Վանեցյանը մեկնել երկրից

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և որոշ լրատվամիջոցներում հայտնվել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարը, և նշվում է, որ վերջինս կնոջ հետ այսօր վաղ առավոտյան դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վանեցյանն ու կինը մեկնել են Ֆրանկուֆուրտ:

Նշվում է նաև, որ նրանք մեկնել են բիզնես դասի ինքնաթիռով:



Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է վերջինիս մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, Արթուր Վանեցյանը կարճատև այցով՝ առողջական հարցերով մեկնել է Եվրոպա։

Նա նաև նշել է, որ Վանեցյանի ժամանակավոր բացակայությունը չի ազդի այսօր նախանշված բողոքի ակցիաներին։ «Հայրենիք» կուսակցությունն ամբողջական կազմով մասնակցելու է այսօր նախատեսված համապետական հանրահավաքին, իսկ Արթուր Վանեցյանը Հայաստան վերադառնալուն պես կշարունակի պայքարը:

Նշենք, որ այսօր 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է դիմադրության շարժման հերթական հանրահավաքը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 87094անգամ
Վերջին լուրեր