28 / Մայիս / 2022 : 18-47

Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ միացում

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում այսօր` մայիսի 28-ին, տեղի է ունենում «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, ապա հանրահավաքի մասնակիցները միասին երգեցին «Սարդարապատ» երգը:


Ավելի վաղ շարժման անդամները ծաղիկներ էին խոնարհել Ապարանում եւ Սարդարապատում առաջին հանրաետության օրվա առթիվ, ապա ավտոերթով եկել էին Երեւան:

Նշենք, որ Ստեփանակերտում այսօր եւս անցկացվելու է երթ եւ հանրահավաք Վերածննդի հրապարակում:

Նշենք, որ շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները սկսել էր մայիսի 2-ից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Ոիղիղ հեռարձակում
Դիտվել է 19365անգամ
Վերջին լուրեր