30 / Մայիս / 2022 : 14-08

Վանաձորցի հրշեջ-փրկարարը «Գինեսի» ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

ՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր: Yelaket.am-ը այս մասին եղեկացավ ՀՀ ԱԻՆ-ից։

Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էր Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:

Տեսանյութ՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14896անգամ
Վերջին լուրեր