30 / Մայիս / 2022 : 14-33

Պաշտոնի չեմ հավակնում. Լևոն Քոչարյանն անդրադարձավ լուրերին, թե ուզում է Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում։

Հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ են։

«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա դա հաջորդ տարվա սեպտեմբերին է, ես այդ մասին քննարկում չեմ ունեցել ո՛չ ընտանիքում, ո՛չ դաշինքում»,–ասաց Լևոն Քոչարյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 8261անգամ
Վերջին լուրեր