30 / Մայիս / 2022 : 18-53

Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը․ 40-ամյա բուժառուն ունեցել է ուղեկցող հիվանդություններ


Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը: Երկրում կապիկի ծաղիկով վարակվածների ընդհանուր թիվը 21 է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման տեղական կենտրոնը:

Նիգերիայում բնակվում է ավելի քան 210 միլիոն մարդ: Նիգերիան Աֆրիկայի ամենամեծ երկիրն է:

«2022 թվականի մայիսի 29-ի տվյալներով՝ Նիգերիայում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակի 21 դեպք, որից մեկը՝ մահվան ելքով: Մահացել է 40-ամյա բուժառու, որը նաև ուղեկցող հիվանդություններ է ունեցել և իմունոպրեսիվ դեղամիջոցներ է օգտագործել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6971անգամ
Վերջին լուրեր