31 / Մայիս / 2022 : 10-47
Վարչապետն ընտանիքի հետ դահլիճից հետևել է Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին և մասնակցել պարգևատրման արարողությանը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: Yelaket.am-ը տեղեկացավ Վարչապետի աշխատակազմից։

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:

Եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվել է վրացի մրցակցին և արժանացել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

Հայաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը:
Լուսանկարները՝ ստորև


































Դիտվել է
59088անգամ
Դիտեք նաև
27 / Հունվար / 2020
Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
27 / Հունվար / 2020
Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ Վալենսիայի դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
31 / Հունվար / 2020
Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է Հոֆենհայմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
31 / Հունվար / 2020
Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր Լեգանեսին եւ...
31 / Հունվար / 2020
Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
13 / Փետրվար / 2020
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
28 / Մարտ / 2020
Հայաստանի բռցնքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ բռնցքամարտի ֆեդերացիա
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության...
31 / Մարտ / 2020
Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը
Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի ասում, ասես անուշ Հայաստանի անուշ...