31 / Մայիս / 2022 : 16-20


Ավտովթարից մահացել է «Նոա» ֆուտբոլի ակադեմիայի 15-ամյա սանը

«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ավտովթարի հետևանքով մահացել է ակադեմիայի 15-ամյա սան Կարեն Խաչատրյանը։

«Խոր ցավով տեղեկացանք, որ անցած գիշեր ծանր ավտովթարի հետևանքով մահացել է սան 15-ամյա Կարեն Խաչատրյանը։ Աստված հոգիդ լույսի մեջ պահի, սիրելի Կարեն։

«Նոա» ակումբի և ակադեմիայի անունից ցավակցություն ենք հայտնում Կարենի ընտանիքին և բոլոր մտերիմներին»։

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել Արմավիրի մարզում։

17–ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հատնվել է ջրատարում, ինչի հետևանքով մեքենայի 15-ամյա ուղևորը մահացել էր։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 40508անգամ
Վերջին լուրեր