27 / Մարտ / 2020 : 08-20

Հայաստանում 2 ամսական երեխան վարակվել է կորոնավիրուսով

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Հայաստանում 2 ամսական երեխա է կորոնավիրուսով վարակվել իր մայրիկի հետ:

Նախարարը, ով երեկ ասուլիսի ժամանակ հերքել էր տեղեկությունները, նշեց, որ այդ պահին իրեն դեռ չէին զեկուցել այս մասին. «Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, իսկ այս պահին սիմպտոմներ չունի: Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ:

Ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու և առողջությունը վերականգնելու համար, թեպետ նորից եմ կրկնում, որ որպես այդպիսին վերականգնելու կարիք չկա: Հուսամ նրանք էլ ժամանակը լրանալուն պես բացասական թեստով դուրս կգրվեն հիվանդանոցից»:

Նախարարն ասաց, որ այս պահին ունենք 329 հաստատված դեպք, 28 բուժված դեպք, փաստացի բուժման մեջ գտնվող 300 քաղաքացի:

Դիտվել է 16099անգամ
Վերջին լուրեր