Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հունիս / 2022 : 09-20

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները սկսել են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում առաջինը պայքարի մեջ մտան 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը և Ռաֆիկ Հարությունյանը:


Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը չկարողացավ գլխավերևում պահել 155 կգ, սակայն հաջորդիվ բարձրացրեց 155 կգ և 160 կգ: Այս վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդև բարձրացրեց հաջորդաբար 187 կգ, 194 կգ և նվաճեց ոսկե մեդալը: Երկամարտի 354 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:


Պոկում վարժությունում Կարեն Մարգարյանն առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 152 կգ, սակայն երկու փորձի չբարձրացրեց 156 կգ: Հրում վարժությունում գլխավերևում պահեց 185 կգ միայն: Նա երկամարտի 337 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21344անգամ
Վերջին լուրեր