02 / Հունիս / 2022 : 09-44

ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անունը

ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։

Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը։

Ինչպես պարզաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի անվան ուղղագրության փոփոխությունն ընդունվել է որպես Անկարայի քայլերի մի մաս, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24397անգամ
Վերջին լուրեր