Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Մայիս / 2020 : 19-46

Հայրական պապս իր հերոսական ուղին անցկացրել է Ճապոնիայի դեմ մղվող մարտերում. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հաղթանակի օրվա առթիվ, հրապարակելով լուսանկար։

«Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։

Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։

 

Դիտվել է 11962անգամ
Վերջին լուրեր