03 / Հունիս / 2022 : 12-08

Երևանում նկարահանումների ժամանակ մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է Կենտրոն ՀԸ–ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։

Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի մանկահասակ որդի։ Նախկինում աշխատել է Երկիր Մեդիա ՀԸ-ում։

Yelaket.am-ը խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 140952անգամ
Վերջին լուրեր