03 / Հունիս / 2022 : 13-25

Մահացած Արթուր Ղանդիլյանը 5 տարի է՝ չէր աշխատում «Կենտրոն» հեռուստաընկերությունում

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ մահացել է «Կենտրոն ԹՎ»-ի օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը։ Վերջինս ընկել է Արշակունյաց փողոցի շենքերից մեկից։

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին «Կենտրոն» հեռուստաընկերությունից, սակայն նշելով, որ Ղանդիլյանը արդեն 5 տարի է՝ չէր աշխատում «Կենտրոն ԹՎ»-ում:

«Դեպքի ժամանակ նա նույնիսկ չի եղել հեռուստաընկերության լրագրողներից որևէ մեկի հետ»,- հավելեցին հեռուստաընկերությունից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 96048անգամ
Վերջին լուրեր