Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2022 : 09-44

Զոհվածի հոր շապիկը պատռել են, գցել գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ

44-օրյա պատերազմում զոհված, հերոս Հայկազ Մկրտչյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ:

Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47163անգամ
Վերջին լուրեր