04 / Հունիս / 2022 : 16-54

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ընտրանու մեկնարկային կազմը Իռլանդիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբում առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականի մեկնարկային կազմում ընդգրկել է ֆուտբոլիստներ Դավիթ Յուրչենկոյին, Հովհաննես Համբարձումյանին, Վարազդատ Հարոյանին (C), Հրայր Մկոյանին, Արման Հովհաննիսյանին, Կամո Հովհաննիսյանին, Արտակ Գրիգորյանին, Էդուարդ Սպերցյանին, Խորեն Բայրամյանին, Տիգրան Բարսեղյանին, Վահան Բիչախչյանին։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8886անգամ
Վերջին լուրեր