06 / Հունիս / 2022 : 12-26

Ինչո՞ւ էԼևոն Քոչարյանը մեկնել է երկրից

ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանի գրառումը.

«Սրանց երեկվա վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել:

Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է: Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի, և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը»,- գրել է Լևոն Քաչարյանը։


Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, ըստ որոնց՝ այսօր գիշեր Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ՀՀ-ից մեկնել է Փարիզ, այնտեղից էլ մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Լևոն Քոչարյանը ԱՄՆ է մեկնում, քանի որ վերջինիս կինը՝ երգչուհի Սիրուշոն, պատրաստվում է երրորդ երեխային ունենալ:


Դիտվել է 36432անգամ
Վերջին լուրեր