06 / Հունիս / 2022 : 12-53
Հայ ծանրորդները 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը՝ երկամարտի 354 կգ արդյունքով (160+194), և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել է 377 կգ արդյունք (171+206):
Երկամարտում արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանը երկամարտում ցույց է տվել 375 կգ արդյունք (170+205), իսկ Սամվել Գասպարյանը երկամարտի 390 կգ արդյունքով է դարձել Եվրոպայի փոխչեմպիոն՝ ընդամենը 2 կգ զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովին:
+109 կգ քաշայինների պայքարում էլ Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով հռչակվել է փոխչեմպիոն՝ զիջելով Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին, ով կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները նվաճել են Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ) և գերծանր քաշային Գոռ Մինասյանը (երկամարտ 446 կգ)։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Նա նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը զրո է ստացել հրում վարժությունում՝ դուրս մնալով պայքարից:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը ԵԱ-ին մասնակցում էր Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ, թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված երեք մարզուհիները՝ Իզաբելլա Յալյանը, Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, անմասն են մնացել մեդալներից: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը 5-րդ տեղն է զբաղեցրել՝ երկամարտի 197 կգ արդյունքով (90+107): Հռիփսիմե Խուրշուդյանը, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, դարձյալ 5-րդ տեղն է գրավել՝ երկամարտում ցույց տալով 227 կգ արդյունք (105+122): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տաթև Հակոբյանը (76 կգ), երկամարտում ձախողվել է։
Հայ ծանրորդներն այս գիշեր կվերադառնան հայրենիք:
Եվրոպայի առաջնության մրցավարական աշխատանքներում ընդգրկված է եղել միջազգային կարգի մրցավար, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Ալավերդյանը:
Ալավերդյանն առաջնության մեկնարկի նախօրեին տեղի ունեցած Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովի ընթացքում նաև հանդես է եկել ելույթով: Նա ներկայացրել է Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
14373անգամ
Դիտեք նաև
27 / Հունվար / 2020
Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
27 / Հունվար / 2020
Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ Վալենսիայի դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
31 / Հունվար / 2020
Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է Հոֆենհայմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
31 / Հունվար / 2020
Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր Լեգանեսին եւ...
31 / Հունվար / 2020
Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
13 / Փետրվար / 2020
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
28 / Մարտ / 2020
Հայաստանի բռցնքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ բռնցքամարտի ֆեդերացիա
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության...
31 / Մարտ / 2020
Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը
Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի ասում, ասես անուշ Հայաստանի անուշ...