Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունիս / 2022 : 17-56

«Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է ոչ թե 3-րդ, այլ 2-րդ տեղը»․ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյան ամփոփեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները:

«Մենք տուն վերադարձանք երկամարտի 7 մեդալով: Ընդհանուր մեդալների քանակով 19 մեդալ ենք նվաճել: Եվ թիմային հաշվարկում մենք 2-րդն ենք, ոչ թե երրորդը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Վերջինս շեշտեց, որ հավաքականում սերնդափոխության անընդհատ գործընթաց է, և այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցած երիտասարդ մարզիկներն արդեն իսկ փորձ հավաքել էին երիտասարդական և պատանեկան մրցաշարերում:

Խոսելով գերծանր քաշային կարգում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անփոխարինելի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեի հետ մրցակցության մասին` Ալավերդյանը շեշտեց, որ մեր մարզիկները դեռևս երիտասարդ են, և նրանց քայլերը պետք է ճիշտ գնահատական ստանան:


Անդրադառնալով Հռիփսիմե Խուրշուդյանի մարզավիճակին Ալավերդյանն ընդգծեց, որ սպորտից հեռացած մարզիկների համար շատ դժվար է նորից վերադառնալ մեծ սպորտ և լուրջ արդյունքներից հասնել: «Տա Աստված, որ Հռիփսիմե Խուրշուդյանը, հակառակն ապացուցելով, անի դա»,-ասաց նա:

Ալավերդյանն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերում այլևս մեկ քաշային կարգում երկու մարզիկ նույն երկրից չեն մասնակցի. կմասնակցեն 3 տղամարդ և 3 կին: Հնարավոր է, որ Հայաստանը ներկայացուցիչ ունենա 89 կգ, 102 կգ և 109+ կգ քաշային կարգում:

Ծանրամարտի հավաքականը հուլիսից կսկսի նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որն այս տարի կայանալու է Կոլումբիայում: Հավաքականը հնարավոր է ԱԱ-ին կմասնակցի 6-7 մարզիկով:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20301անգամ
Վերջին լուրեր