08 / Հունիս / 2022 : 10-24

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

67 տարեկանում մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր եւ հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։

Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։

Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ–ին, Գորիսում։

Արամ Սիմոնյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 16330անգամ
Վերջին լուրեր