Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2022 : 11-24


Մեր նպատակը ԱԳՆ շենք շրջափակելը չէ․ Սաղաթելյանն ասաց` ինչու են գնացել ԱԳՆ

Այսօր Հայաստանում է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ԱԳՆ–ում նախատեսված է հանդիպում, մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակը ուղերձները Լավրովին հասցնելն է։ Այդ մասին քիչ առաջ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր երկիր ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է զգա։ Բոլորը պետք է տեղյակ լինեն այն օրակարգից, որը կա հրապարակում և որը ներկայացրել է ժողովուրդը»,-ասաց Սաղաթելյանը։


Լրագրողի դիտարկմանը՝ ինչո՞ւ շարժման մասնակիցները չեն ուզում շրջափակել ԱԳՆ շենքը, եթե այնտեղ պետք է ժամանի ՌԴ արտգործնախարար Լավրովը, ով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում էական դերակատարում ունեցող երկրի՝ Ռուսաստանի ներկայացուցիչն է, Սաղաթելյանը պատասխանեց․





«Մենք նպատակ չունենք՝ արգելելու, որ շենք մտնեն։ Այդ մարդիկ մեր երկրի հյուրերն են և ասում ենք՝ բարով եք եկել, ուղղակի, մարդը, ում հետ բանակցում եք, մեր ժողովրդի հետ որևէ կապ չունի։ Մեր նպատակն է արտահայտել մեր ժողովրդի դիրքորոշումը»։

Սաղաթելյանը նաև վստահեցրեց, որ ԱԳՆ-ում Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում լսելի կլինեն շենքի դիմաց գտնվող շարժման մասնակիցների վանկարկումները և դրանով ևս ուղերձները տեղ կհասցվեն։

Նշենք, որ Երևանում է գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովըև ԱԳՆ-ում այսօր պետք է կայանա Լավրով-Միրզոյան հանդիպումը։
Դիտվել է 7023անգամ
Վերջին լուրեր