09 / Հունիս / 2022 : 13-34

Էս անբարո անհայրենիքների օրոք ձերբակալվելը պատիվ է. Շուշան Պետրոսյան

«Էս անբարո, անհայրենիքների օրոք ձերբակալվելը պատիվ է»,- ԱԳՆ դիմաց ակցիայի ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցի, թե ինչպե՞ս է վերաբերում իշխանության գործողություններին, երբ ձերբակալում են շարժման աջակիցներին։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք չեն կարող մտածել այս իշխանության նման. «Մենք այլ չափանիշներ ունենք, մեր արժեհամակարգն ուրիշ է՝ հայրենիքն է, արժանապատվությունն է, բանակն է, եղեկեցին է, դպրոցն է։ Նույնը չենք, դրա համար իրենք պետք է մեզ փորձեն ոչնչացնել, մեր թևերը կտրեն։ Չի ստացվելու։

Չարիքը չի կարղ հարատևել, չի կարող։ Երկրագունդը պետք է բալանս ունենա, իրենք պետք է պատժվեն, Աստծո պատիժը պետք է կրեն։ Իրենք դավաճանել են, երկիրը հիվանդացրել են, մասնատել են, հային հայի դեմ են հանել։ Մեղքի տակ կորած են»։
Դիտվել է 38082անգամ
Վերջին լուրեր