10 / Հունիս / 2022 : 10-02


«Դիմադրության» շարժման երթը՝ Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան 26 (ուղիղ)

«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:

Նշենք, որ այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է,որ գնում են Բաղրամյան 26 հնչեցնելու իրենց պահանջները. «Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասել է նա։

Սաղաթելյանը նաև նշել է, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնեն, առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։

Ուղիղ հեռարձակումը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7765անգամ
Վերջին լուրեր