10 / Հունիս / 2022 : 10-34

Ուկրաինա-Հայաստան խաղին ընդառաջ. երկու հավաքականներն ընդհանուր առմամբ հանդիպել են 8 անգամ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ազգային թիմը հունիսի 11-ին կմրցի Ուկրաինայի հետ:

Մինչ այս թիմերը միմյանց հետ հանդիպել են 8 անգամ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երբեք չի հաղթել Ուկրաինային: Երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 5-ում հաղթել է Ուկրաինան:

Ազգերի լիգայի երկրորդ տուրից հետո Հայաստանի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ուկրաինան ու Շոտլանդիան մեկ խաղ պակաս են անցկացրել:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանի Լոձ քաղաքի «LKS» մարզադաշտում:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 30447անգամ
Վերջին լուրեր