10 / Հունիս / 2022 : 16-12

Շումախերի որդին վթարի է ենթարկվել Բաքվում Գրան Պրիի շրջանակում

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի առաջնության ութերորդ փուլում՝ Ադրբեջանում մեկնարկած Գրան Պրիի շրջանակում, տեղի է ունեցել առաջին վթարը:

Haas թիմի վարորդ Միք Շումախերի մեքենայից հեղուկի արտահոսք է տեղի ունեցել, հայտնում է Apasport.az-ը։ Ուստի 23-ամյա վարորդը, որը F1 լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերի որդին է, առաջին ազատ վազքում դուրս է մնացել պայքարից։

Նշենք, որ «Ֆորմուլա 1»-ի Ադրբեջանի Գրան Պրին կտևի մինչև հունիսի 12-ը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14574անգամ
Վերջին լուրեր